11/09/2010 09:42
Օբաման ելույթ կունենա` ի հիշատակ սեպտեմբերի 11-ին զոհվածների
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր ելույթ կունենա` ի հիշատակ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ահաբեկչությունների հետևանքով զոհվածների: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ տունը:
«Բարաք Օբաման լռության րոպե կհայտարարի Սպիտակ տանը 08.46-ին: Այնուհետև նա ելույթ կունենա և ծաղկեպսակ կդնի Արլինգտոնում Պենտագոնի շենքի մոտ գտնվող հուշահամալիրում», - ըստ ՌԻԱ Նովոստիի, ասված է հաղորդագրության մեջ:
Հուշահամալիրում տեղի ունենալիք արարողությանը կմասնակցնեն նաև ԱՄՆ ՊՆ ղեկավար Ռոբերտ Գեյթսը և այլ պաշտոնատար անձիք:
2001 թվականի այս օրը` սեպտեմբերի 11-ը, դարձավ ԱՄՆ պատմության ողբերգական էջերից մեկը: Մահապարտ-ահաբեկիչների կողմից զավթած ինքնաթիռները մխրճվեցին քաղաքի խորհրդանիշը համարվող Համաշխարհային առևտրի կենտրոնի երկնաքերների մեջ, որոնք վայրկյանների ընթացքում վերածվեցին փոշու հսկա ամպի: Պաշտոնական տվյալներով` ահաբեկչության հետևանքով զոհվեց 2974 մարդ, 24-ը անհայտ կորած են համարվում: