11/09/2010 11:19
Ահմադինեժադ. Ղուրանի այրումը «սիոնիստական դավադրություն» է
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել է, որ Ֆլորիդայի քահանա Թերի Ջոնսի մտահղացումը, ով հայտարարել էր այրել Ղուրանի 200 օրինակ, ի հիշատակ սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում ահաբեկչությունների արդյունքում զոհվածների, «սիոնիստական դավադրություն է, որը հակասում է իսլամական մարգարեների պատգամներին»:
«Սիոնիստներն ու նրանց դաշնակիցները մոտ են կործանմանը: Նման անխոհեմ գործողությունները, ինչպիսին է Ղուրանի այրումը, նրանց փրկություն չեն տա, այլ կհանգեցնեն ավելի արագ կործանման և անհետացման»,- համաձայն «Նաշե կաֆե»-ի` ասել է Ահմադինեժադը` այաթոլլա Ալի Համենեիի հետ հանդիպման ժամանակ:
Միևնույն ժամանակ, Իրանի ԱԳ նախարար Մոթթաքին ասել է, որ Միացյալ Նահանգներում բնակվող մահմեդականները «անարձագանք չեն թողնի իսլամի դեմ կատարվող ինտրիգները»: