11/09/2010 10:00
Քլինթոնը Թուրքիայից աջակցություն է սպասում
Ամերիկայի Միացյալ Նահանգները, դառնալով Իսրայելի և Պաղեստինի միջև բանակցությունների վերսկսման նախաձեռնող, այժմ սպասում են խաղաղության հաստատման գործընթացում Թուրքիայի աջակցությանը: Այդ մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը իր թուրք գործընկերոջ` Ահմետ Դավութօղլուի հետ ունեցած հեռախոսազրույցում: Ինչպես հայտնում է ՆԻՌԱ Աքսակալը, Քլինթոն-Դավութօղլու հեռախոսազրույցը տևել է 45 րոպե:
Թուրքիայի ԱԳ նախարարը, իր հերթին, ևս մեկ անգամ շարադրել է իր երկրի առաջնահերթությունները կայուն խաղաղություն հաստատելու գործում:
Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները մանրամասն քննարկել են այդ հարցում Թուրքիայի աջակցության հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձել են Աֆղանստանում տիրող իրավիճակին և Իրանի միջուկային խնդրին:
Աղբյուրի փոխանցմամբ, Դավութօղլուն Քլինթոնին Թուրքիա է հրավիրել` հետևելու երկու երկրների բասկետբոլի հավաքականների հանդիպմանը, թե, իհարկե, այն տեղի ունենա: