11/09/2010 13:30
Մխիթարյանը 8 հնարավորից 4 միավոր է վաստակել
Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում անցկացվող համալսարանական շախմատիստների աշխարհի առաջնությունում վերջին տուրից առաջ 8 հնարավորից վաստակել է 4 միավոր: Գրոսմայստեր Վան Յուն (Չինաստան), ով վաստակել է 7,5 միավոր, անկախ եզրափակիչ տուրի արդյունքներից, արդեն իր համար ապահովել է առաջին մրցանակը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: