11/09/2010 10:54
Գազատարի պայթյուն Իրանում. կան տուժածներ
Իրանի հյուսիս-արևելքում անցնող գազատարի վրա տեղի է ունեցել պայթյուն. 16 մարդ այրվածք է ստացել: Այդ մասին հայտնում է ՌՒԱ-Նովոստի գորածակալությունը` հղելով իրանական լրատվամիջոցներին:
Միջադեպը տեղի է ունեցել Խորասան-Ռեզավի նահանգի Մեշխեդ քաղաքից ոչ հեռու: Իրանի ազգային գազի կազմակերպության ղեկավար Ալի Ռեզա Ղարիբիի խոսքերով, պայթյունը տեղի է ունեցել վթարի պատճառով. լեռնային հատվածում աշխատանքներ իրականացնող էքսկալատորներից մեկը շուռ էր եկել`վնասելով գազատարը:
Տուժածներից վեցը տեղափոխվել են հիվանդանոց ուղղաթիռներով: Հրդեհը մարվել է 3 ժամից: Հատուկ քննչական խումբը վարում է միջադեպի քննությունը, որի հետևանքները, ըստ Ղարիբիի, կվերացվեն 48 ժամվա ընթացքում: