11/09/2010 13:53
Իսկանդարյան. ՀՀ կողմից ԼՂՀ ճանաչումը հիմնախնդիրը չի լուծի
Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումը Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանը չի օգնի, այսօր ասուլիսի ժամանակ տեսակետ հայտնեց Կովկասի Ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչելը կարող է լուրջ փոփոխություններ մտցնել ներքաղաքական կյանքում, քաղաքական ուժերի փոխհարաբերություններում, սակայն այն չի անդրադառնա բանակցային գործընթքացի վրա, քանի որ Ադրբեջանի դիրքորոշումը դրանից չի փոխվելու»,- պարզաբանեց բանախոսը:
Ըստ Ա.Իսկանդարյանի, հայկական դիվանագիտությունը պետք է մեծ աշխատանք տանի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ, որպեսզի ԼՂՀ-ն ճանաչվի աշխարհում մեծ կշիռ ունեցող երկների կողմից:
«Պետք է նաև հաշվի առնել այն հանգամանքը, որ այդ երկրները չունենան նման խնդիրներ կամ տնտեսապես կապված չլինեն Ադրբերջանից»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցությունը Ազգահին Ժողովի աշնանային օրակարգում առաջարկել է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչող օրինագիծ: Իշխող քաղաքական կոալիցիայի կուսակցությունները հայտարարել են, որ այս պահին դեմ են օրինագծին, քանի որ այն կարող է վտանգել խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը: