11/09/2010 11:38
Հանրաքվե Թուրքիայում. զինվորականները կորցնելու՞են ազդեցությունը
Երեկ Թուրքիայում ավարտվեց Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը, և այսօր «լռության օր է»: Հանրաքվեն տեղի կունենա վաղը` սեպտեմբերի 12-ին: «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության կողմից քվեարկությանը ներկայացված են Սահմանադրության փոփոխություններ, որոնք, ըստ դրանց հեղինակների, կոչված են բարեփոխել երկրի դատական և քաղաքական համակարգերը:
Վերլուծաբանների կարծիքով, Սահմանադրական փոփոխությունների գլխավոր պատճառը թուրք զինվորականությանը դեռ Մուստաֆա Քեմալի ժամանակներից սահմանված արտոնություններից զրկելն է:
Հանրաքվեի նախօրեին Թուրքիայում անցկացվում են Սահմանադրական փոփոխությունների կողմնակիցների և ընդդիմադիրների զանգվածային ցույցեր: Ըստ սոցիոլոգիական վերլուծությունների, զինվորականության կողմից սատարվող ընդդիմության կողմնակիցների թիվը շարունակաբար աճում է. «Ազատություն և զարգացում» կուսակցությունը կարող է հաղթանակ տանել ձայների 4-5% առավելությամբ:
Ինչպես հաղորդում է “Գոլոս Ռոսսիի»-ն, վերլուծաբանների գնահատմամբ, հանրաքվեն կլինի քաղաքական սուր պայքարի ոչ թե վերջնագիծն, այլ` սկիզբը, մանավանդ 2011 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: