11/09/2010 10:15
ՄԱԿ ԱԽ դատապարտել է Վլադիկավկազում տեղի ունեցած ահաբեկչությունը
ՄԱԿ Անվտանգության խորհուրդը դատապարտել է Վլադիկավկազում տեղի ունեցած ահաբեկչությունը և ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին, ՌԴ ժողովրդին և կառավարությանը:
«ԱԽ անդամները վճռականորեն դատապարտում են Վլադիկավկազում 2010-ի սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած ահաբեկչությունը, որի հետևանքով զոհվել և տուժել են բազմաթիվ մարդիկ», - ըստ Ինտերֆաքսի` ասված է ՄԱԿ ԱԽ հայտարարության տեքստում: