13/09/2010 14:58
Հայ ձյուդոյիստները ձախողվեցին Տոկիոյում
Հայ ձյուդոյիստներն ավարտեցին ելույթները Տոկիոյում դեռևս շարունակվող աշխարհի առաջնությունում: Ցավոք, նրանք իրենց հնարավորություններից բավական ցածր հանդես եկան և ոչ մի մեդալի չարժանացան: Մինչև 60 կգ քաշային կարգում Հովհաննես Դավթյանը հաղթանակներ տոնեց մեկնարկային գոտեմարտերում, սակայն այնուհետև զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչներից մեկին և ստիպված էր թողնել մրցագորգը: Մինչև 66 կգ քաշային կարգում Արմեն Նազարյանն ու Համբարձում Տոնոյանը պարտության մատնեցին իրենց առաջին մրցակիցներին, սակայն արդեն հաջորդ փուլում կանգ առան:
Կանանց մրցաշարում մինչև 48 կգ քաշային կարգը ներկայացնող Գայանե Հարությունյանը, իր հերթին, պայքարից դուրս մնաց առաջին իսկ գոտեմարտի արդյունքում: