13/09/2010 14:51
Արսեն Գալստյանը` բրոնզե մեդալակիր
Մոսկվայում տեղի ունեցած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Ռուսաստանի հավաքականի հայ ներկայացուցիչ, 60 կգ քաշային Արսեն Գալստյանն իրար հետևից պարտության մատնեց չինացի Յան Լիշուանին, ամերիկացի Նիկլաս Կոսորին, ֆրանսիացի Սոֆիան Միլային, ճապոնացի Հիրոակի Հիրաոկուին և մտավ կիսաեզրափակիչ: Այս փուլում նա, նա, պարտվեց ուկրաինացի Գեորգի Զանտարիին, սակայն բրոնզե մեդալի համար պայքարում, ի վերջո, առավելության հասավ իտալացի Էլիո Վերդեի նկատմամբ: