13/09/2010 11:10
Հիլարի Քլինթոնը գործուղման է մեկնում Մերձավոր Արևելք
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այսօր գործուղման է մեկնում Մերձավոր Արևելք: Այցի շրջանակներում նախատեսվում է, որ նա մասնակցություն կունենա Իսրայելի և Պաղեստինի միջև կայանալիք խաղաղ բանակցությունների երկրորդ փուլին: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ` հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից:
«Այցելության ընթացքում, որը կշարունակվի մինչև սեպտեմբերի 16-ը ներառյալ, պետքարտուղարին ուղեկցելու է իր օգնական Ջեֆֆ Ֆելտմանը և Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջորջ Միտչելլը»,- ասված է հաղորդագրությունում: