13/09/2010 10:38
Էրդողան. Նոր սահմանադրության աշխատանքները շարունակվում են
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կիրակի հայտարարել է հանրապետության նոր սահմանադրության նախապատրաստական աշխատանքների շարունակման մասին: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` հղում անելով Անատոլիայի գործակալությանը:
«Վաղվանից շահագրգիռ գերատեսչությունները կսկսեն գնահատել այն, թե ինչպես ենք մենք շարունակելու նոր սահմանադրության նախապատրաստական աշխատանքները և ինչ «ճանապարհային քարտեզով» ենք առաջնորդվելու: Մենք կշարունակենք աշխատանքներն այդ ուղղությամբ, լսելով հասարակության բոլոր խավերի կարծիքները և գտնելով առավել ընդունելի փոխզիջում»,- ասել է Էրդողանը կառավարող Արդարություն և զարգացում կուսակցության կենտրոնական գրասենյակում:
Նա հավելել է, որ «ազգն օգտվել է իրեն վերապահված իրավունքից և վավերացրել է գործող սահմանադրության փոփոխությունների փաթեթը»: