13/09/2010 12:50
Եվրահանձնաժողովը ողջունում է Թուրքիայի հանրաքվեի արդյունքները
Եվրահանձնաժողովը արձագանքել է երեկ Թուրքիայում կայացած սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի արդյունքներին:
«Ընդունումը վկայում է Թուրքիայի քաղաքացիների անփոփոխ սատարումը իրենց իրավունքների և ազատությունների բարելավմանը միտված բարեփոխումներին», -ըստ Ռիա Նովոստիի, ասված է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆուլեի հայտատարության մեջ:
Եվրոպացի պաշտոնյան նշել է, որ սահմանադրական բարեփոխումները` քայլ է «ճիշտ ուղղությամբ» ` դեպի Թուրքիայի կողմից ԵՄ թեկնածության պահանջների կատարումը, ինչպես նաև կապահովի ժողովրդավարության կայուն զարգացումը երկրում:
Եվրահանձնակատարն ընդգծել է, որ բարեփոխումների իրականացման համար պետք են նաև մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, և Եվրահանձնաժողովը ուշադիր կհետևի դրանց նախապատրաստմանը:
Հիշեցնենք, որ այս պահին մշակվել է քվեաթերթիկների 99%-ը: Քվեարկածների 58%-ը Թուրքիայի վարչապետ Ռ.Էրդողանի առաջարկված սահմանդրական փոփոխությունների փաթեթին կողմ է արտահայտվել: