13/09/2010 10:59
Հաագայում սկսվում են ռուս-վրացական լսումները
ՄԱԿ-ի Միջազգային դատարանում` Հաագայում սկսվում են ռուս-վրացական լսումները` 2008 թվականի օգոստոսին Հարավային Օսիայում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:
«Գոլոս Ռոսսի»-ի տեղեկացմամբ` հայցող է հանդես եկել Վրաստանը` մեղադրելով Ռուսաստանին Ռասայական բոլոր տեսակի խտրականությունների վերացման 1965 թվականի միջազգային կոնվենցիայի դրույթների խախտման մեջ:
Ռուսաստանյան կողմը հայտարարում է, որ հարավօսական իրադարձությունները չեն համապատասխանում միջազգային դատարանի իրավասություններին և Ռասայական խտրականության կոնվենցիան տվյալ իրադարձությունների հետ ևս ոչ մի կապ չունի:
Նման լսումներ Հաագայում արդեն անցկացվել են` 2008թվականի սեպտեմբերին: Այն ժամանակ դատարանը չի ճանաչել ոչ մի կողմի ճշմարիտ լինելը: