13/09/2010 13:52
Սամվել Տեր-Սահակյանը մրցակցությունից դուրս էր
Վանաձորում ավարտվել է Հայաստանի շախմատի 71-րդ առաջնության 1-ին խմբի մրցաշարը, որը նվիրված էր հայկական շախմատի վետերան Արծրուն Սարգսյանի հիշատակին: Առաջին մրցանակը նվաճեց գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը (Վանաձոր). նա 13 հնարավորից վաստակեց 9,5 միավոր: Նրանից կես միավորով հետ մնաց գրոսմայստեր Արա Մինասյանը (Գյումրի): Գրոսմայստեր Դավիթ Գ. Պետրոսյանը (Երևան) 8,5 միավորով երրորդն է: Այս երեք շախմատիստները իրավունք ստացան` մասնակցելու 2011 թ. հունվարին Երևանում անցկացվելիք Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարին: