13/09/2010 09:21
Թուրքիան կողմ արտահայտվեց սահմանադրական բարեփոխումներին
Թուրքիայում կիրակի օրն անցկացված հանրաքվեի արդյունքներով` քվեարկողների 58 %-ը կողմ է արտահայտվել երկրի սահմանադրությունում փոփոխությունների իրականացմանը:
Խոսքը վերաբերում է սահմանադրական 26 փոփոխություններին, ըստ որոնց զգալիորեն կրճատվում է զինվորականների ազդեցությունը Թուրքիայի քաղաքական կյանքում, 1980 թ.-ի հեղաշրջման կազմակերպիչները զրկվում են անձեռնմխելիությունից և կրճատվում են ռազմական դատարանների իրավասությունները:
Հատկանշական է, որ հանրաքվեն տեղի ունեցավ 1980 թ.-ի հեղաշրջումից ուղիղ 30 տարի անց` սեպտեմբերի 12-ին:
Ինչպես հաղորդում է ռադիո «Մայակը», Եվրամիությունը, արձագանքելով Թուրքիայում անցկացված հանրաքվեի արդյունքներին, հայտարարել է, որ սա «քայլ է դեպի Թուրիայի ընդգրկումը Եվրոպական միություն»: