14/09/2010 11:22
Արարատ Դանիելյանը` Արցախի նախագահի խորհրդական
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նախօրեին ստորագրել է հրամանագիր, ըստ որի` վաղաժամկետ դադարեցվել են Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահ Արարատ Դանիելյանի լիազորությունները` իր դիմումի համաձայն` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Նույն օրը նախագահի մեկ այլ հրամանագրով Արարատ Դանիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: