14/09/2010 09:28
Ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը հերքվեց
Ադրբեջանական լրատվամիջոցները նախօրեին՝ սեպտեմբերի 13-ին, լուր են տարածել, թե իբր սեպտեմբերի 11-ին շփման գծի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կողմն է անցել մի քանի հոգուց բաղկացած դիվերսիոն խումբ, որի անդամներից մեկը գերվել է ադրբեջանական ստորոբաժանումների կողմից:
ԼՂՀ ՊԲ մամլո ծառայությունից հաղորդում են, որ տարածված լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը և ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է:
Նման միջադեպ չի արձանագրվել նաև հայ ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկայնքով:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այս ապատեղեկատվությունը հերթական անգամ վկայում է, որ ադրբեջանական իշխանությունները, հավատարիմ մնալով որդեգրած գործելաոճին, շարունակում է կեղծ և ստահոդ լուրերի միջոցով ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում, թյուր կարծիք ստեղծել միջազգային հանրության շրջանում, և արհամարհում է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ առաքելության ջանքերը: