14/09/2010 12:58
Հայ-թուրքական հարաբերություններ` եթե Թուրքիան ուժ ունենա
«Եթե Թուրքիայում սահմանադրական բարեփոխումները ճիշտ օգտագործվեն, ապա Թուրքիան կարող է հասնել «զրո խնդիրներ հարևանների հետ» գաղափարին և բացել Հայաստանի հետ սահմանը»,- կարծում է Հանրապետական կուսակցության և անդամ, պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Հ. Սահակյանի կարծիքով` այստեղ հարցը կայանում է նրանում, թե Թուրքիան իր մեջ այդքան ուժ կգտնի արդյո՞ք` Հայաստանի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու համար: Միևնույն ժամանակ պատգամավորը հույս հայտնեց, որ կգա մի օր, երբ Թուրքիան կունենա այդ ուժը:
Անդրադառնալով Ղարաբաղի կարգավորման խնդրին` պատգամավորն ընդգծեց, որ խնդրի կարգավորումը կարող է տեղի ունենալ միայն Մինսկի խմբի ձևաչափում, ինչի «վկայությունն էր համանախագահների այցը տարածաշրջան և համանախագահների հայտարարության որոշ կետերը, որոնցով կոչ է արվում Ադրբեջանին կառուցողական մոտեցում ցուցաբերել»:
Ինչ վերաբերում է ՄԱԿ-ում ադրբեջանի կողմից ներկայացված հակահայկական բանաձևի օրակարգից դուրս բերման և քննարկման հետաձգմանը, Հ. Սահակյանը նշեց, որ այդ քայլն արվեց «հարցի շուրջ լարվածությունը պահպանելու նպատակով»: