14/09/2010 12:34
Միջադեպը` ապացույց, որ «Թուրքիան մեջքով է շրջվում» դեպի Եվրոպա
«Ինչքան էլ Թուրքիան փորձի ցույց տալ, թե քայլում է դեպի Եվորպական ընտանիք, իր գործողություններով ապացուցում է հակառակը, որ մեջքով է շրջվում: Թուրքիայում հայ լրագրողների հետ կատարված միջադեպը հենց իմ խոսքերի ապացույցն է, քանի որ այդ արարքը հարիր չէ մի պետության, որը նույն օրը քվեարկում է Սահմանադրական բարոփոխումների համար և ցանկանում է գնալ դեպի ժողովրդավարություն»,- հայտարարեց Հանրապետական կուսակցության և համանուն խմբակցության անդամ, պատգամավոր Հովհաննես Սահակյանը` այսօր լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի ժամանակով ժամը 5:00-ին (Երևանի ժամանակով ժամը 7:00-ին) երեք հայ լրագրողներ` www.panorama.am-ի, «Առավոտ» թերթի և Երևանի մամուլի ակումբի լրագրողները պատանդ են վերցվել Ստամբուլի օդանավակայանում: Լրագրողները ստուգման են ենթարկվել` տեղեկանալու արդյոք կա երկիր մուտք գործածի մոտ ապրելու համար անհրաժեշտ գումար ասենք` 1000 ԱՄՆ դոլար, և այլն: Մեկ ժամից ավելի հետո «Հրանտ Դինքի» հիմնադրամի ներկայացուցիչների և Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի միջամտությունից հետ միայն լրագրողներն «ազատ են արձակվել»: