14/09/2010 10:54
Թուրքիայում նախկին նախագահին դատի են տվել
Թուրքական ոչ կառավարական կազմակերպությունները, արհմիություններն ու իրավապաշտպան կազմակերպությունները երեկ հայցով դիմել են դատարան` մեղադրելով Թուրքիայի նախկին նախագահ Քենան Էվրենին 1980 թվականի հեղաշրջման իրականացման մեջ, հայտնում է Տրենդը:
Նախկին գեներալին դատական պատասխանատվության ենթարկելը հնարավոր է դարձել անցած կիրակի հանրաքվեով ընդունված Սահմանադրության փոփոխություններին համաձայն դատական անձեռնմղելիությունից զրկելուց հետո:
Իրավապաշտպանները հայց են ներկայացրել Անկարայում, Ստամբուլում և Իզմիրում` պահանջելով, որ Էվրենը և հեղաշրջման երկու այլ առաջնորդները դատվեն:
1980 թվականի սեպտեմբերի 12-ի զինվորական հեղաշրջման ժամանակ 50 հազար մարդ մահապատժի էր ենթարկվել, հարյուր հազարավոր մարդիկ ձերբակալվել են, շատերը ենթարկվել են կտտանքների, հարյուրավոր մարդիկ մահացել են բանտարկության մեջ, շատերն անհայտ կորել են: Հեղաշրջումից հետո թուրքական Գլխավոր շտաբի պետ գեներալ Էվրենը դարձավ նախագահ և այդ պաշտոնը զբացեղրեց մինչև 1989 թվականը: