14/09/2010 10:34
Ֆ. Քրոուլի. ԱՄՆ կողմ է Թուրքիային ԵՄ անդամություն տրամադրելուն
Հանրաքվեում հավանության առաջացած Թուրքիայի սահմանադրության փոփոխությունները կնպաստեն Եվրոպական միության (ԵՄ) կազմում նրա ընդգրկվելուն: Նման կարծիք, euronews-ի համաձայն, երկուշաբթի հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի հասարակայնության հետ կապերի և մամուլի հարցերով օգնական Ֆիլիպ Քրոուլին:
«Մենք, անկասկած, կողմ ենք Թուրքիային ԵՄ անդամություն տրամադրելուն»,- հայտարարել է նա և հավելել. «Մենք Եվրոպայում բարենպաստ արձագանք ենք նկատում իրադարձությունների ներկայիս զարգացման հանդեպ»:
ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի խոսքով, Վաշինգտոնում կարծում են, որ տեղի ունեցած հանրաքվեն «Թուրքիայի ժողովրդին հնարավորություն կտա բարձր ձայնով խոսել իր ամուր ժողովրդավարության ապագա զարգացման ուղղության մասին»: ԱՄՆ իշխանությունները ուշադրություն են դարձրել նրան, որ հանրաքվեն բնորոշվել է «շատ բարձր մասնակցությամբ», շարունակել է Քրոուլին:
«Մենք հույս ունենք, որ նախատեսվող բարեփոխումներն էլ ավելի կամրապնդեն Թուրքիայում ժողովրդավարական գործընթացները և մարդու իրավունքների պաշտպանությունը»,- նշել է նա: