14/09/2010 09:23
Ավիավթար Վենեսուելայում. 15 մարդ զոհվել է
Վենեսուելայում ATR-42 ուղևորատար ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է 15 մարդ, 36 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքենր: Այդ մասին հայտարարել է Վենեսուելայի տրանսպորտի նախարար Ֆրանսիսկո Գարսեսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ պաշտոնական տվյալների` ինքնաթիռում ընհանուր առմամբ 47 ուղևոր է եղել, իսկ օդանավի անձնակազմը բաղկացած է եղել 4 հոգուց, որոնցից բոլորը զոհվել են` բացառությամբ ստյուարդեսայի:
Բոլիվար նահանգում, որտեղ տեղի է ունեցել ավիավթարը եռօրյա սուգ է հայտարարված:
Վենեսուելական ավիաընկերության ինքնաթիռը ուղևորներին` մեծմասամբ զբոսաշրջիկներ, տեղափոխում էր Կարիբյան ծովում Մարգարիտա կղզուց դեպի երկրի հարավում գտնվող Սյուդադ-Գույանա քաղաք: Մինչև օդանավակայան ընդամենը 10 կմ էր մնացել, երբ տեղի է ունեցել վթարը: