15/09/2010 10:30
ԱՄՆ-ում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում
Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Այս մասին, «Թրենդ»–ի փոխանցմամբ, BBC-ին տված հարցազրույցում հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն:
«Համանախագահները խորհրդակցությունների համար նույնպես կմեկնեն Վաշինգտոն։ Այդ խորհրդակցությունները կանցկացվեն ԱՄՆ պաշտոնատար անձանց հետ։ Այնուհետև մենք կհանդիպենք կողմերին Նյու Յորքում»,- տեղեկացրել է Ռ.Բրադտկեն:
Բացի այդ, ըստ Ռոբերտ Բրադտկեի, համանախագահները ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ «նոր գաղափարներ» ունեն։
«Անցյալ շաբաթ մենք Բաքվին և Երևանին ծանոթացրեցինք այդ գաղափարների հետ»,- ասել ամերիկացի համանախագահը և տեղեկացրել, որ նրանք կրկին կայցելեն տարածաշրջան սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին: