15/09/2010 09:54
Ֆրանսիայի խորհրդարանն արգելեց փարանջա կրելը
Օրենքի նախագիծը, ըստ որի արգելվում է փարանջա կրել հասարակական վայրերում, հավանության է արժանացել նախօրեին Ֆրանսիայի խորհրդարանում: Այս մասին հաղորդում է Ինտերֆաքսը` վկայակոչելով ֆրանսիական Le Figaro-ին:
Ըստ աղբյուրի` քվեարկության ընթացքում 246 խորհրդարանական կողմ է արտահայտվել փարանջայի արգելքին, դեմ է արտահայտվել ընդամենը մեկ ձայն:
Նշվում է, որ բազմաթիվ սենատորներ, ովքեր ներկայացնում են ընդդիմությունը, ընդհանրապես չեն եկել քվեարկության: