15/09/2010 11:27
Ջեյմս Բոնդի մեքենան հանվել է աճուրդի
Աշխարհի կինոմատոգրաֆիայի ամենահայտնի մեքենաներից մեկը հանվել է աճուրդի «Սոթբիս» աճուրդի տանը: Խոսքը վերաբերում է 1964-ին թողարկված «Ասթոն Մարտինե»-ին: Այդ մեքենայի ղեկին է եղել Շոն Քոններին` Ջեյմս Բոնդի մասին պատմող առաջին ֆիլմերի նկարահանման ժամանակ:
Ինչպես սպասվում է, սպորտային մեքենայի արժեքը կգերազանցի հինգ միլիոն դոլարը: Գնորդը կստանա լավ վիճակում մեքենա. բոլոր մասերը օրիգինալ, վազքը` ընդամենը 30 հազար մղոն:
Ինչպես հաղորդում է «Վեստի.ու-ն», «Սոթբիս» աճուրդի տանը կատակում են, որ այս լեգենդար մեքենան հարմար է ոչ միայն կրակոցների և հետապնդումների, այլ նաև շատ հարմար է առօրյա գնումների գնալու համար: