15/09/2010 12:55
Շվարցենեգերն արդեն շնորհավորել է Հայաստանի անկախության առթիվ
Այսօր ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը հաղորդագրություն է տարածել, որում շնորհավորել է Կալիֆոռնիայի հայերին Հայաստանի Հանրապետության անկախության 19-րդ տարեդարձի առթիվ, հայտնում է Ամերիկայում հայաստանյան խորհուրդը:
Այդ առիթով նահանգապետը գովել է նաև Կալիֆոռնիայում մեծամասնություն կազմող ամերիկահայերին` նահանգում իրենց ունեցած ներդրումների համար:
«Ողջույններս նրանց, ովքեր տոնում են Հայաստանի անկախության օրը.
Կալիֆոռնիան սովորույթների և մշակույթների միաձուլման հրաշալի տուն է: Այսօր մենք ճանաչում ենք ամերիկահայ բանկիչներին մեր Ոսկե նահանգում իրենց ներդրումների շնորհիվ: Դուք ամրապնդում եք մեր համայնքները և հարստացնում Կալիֆոռնիայի բազմազանությունը: Մեզ համար պատիվ է միանալ ձեզ` տոնելու այս հատկանշական օրը:
Բոլոր Կալիֆոռնիացիների անունից մաղթում ենք ձեզ հիշարժան տոնակատարություն և հաջողություններ ապագայում», - ասված է Շվարցենեգերի հաղորդագրությունում: