15/09/2010 10:54
Եգիպտոսում դատում են Վան Գոգի կտավի անհետանալու մեղավորներին
Եգիպտոսում սկսվել է աղմկահարույց դատական գործ: Մեղադրյալի աթոռին են հայտնվել միանգամից 11 մշակույթի նախարարության աշխատակիցներ, այդ թվում` գերատեսչության ղեկավարի տեղակալը: Բոլոր աշխատակիցներին մեղադրում են հանցագործ անգործության մեջ: Խոսքը գնում է Վինսենտ վան Գոգի կտավի աղմկոտ գողության մասին:
“Վեստի.ռու”-ն հիշեցնում է, որ կտավը կորել էր Կահիրեի թանգարանից այս տարվա օգոստոսի 21-ին: Հետաքննությունը հաստատել է, որ այդ օրը շենքում չեն աշխատել անվտանգության համակարգերը և 40 տեսախցիկներից միայն յոթն են գտնվել սարքին վիճակում: Արդյունքում հանցագործը կարողացել է կտրել-հանել կտավը շրջանակից և տանել:
«Կակաչները» Վան Գոգի ամենաթանկ ստեղծագործությունն է, որի արժեքը գերազնացում է 50 մլն դոլարը: