16/09/2010 09:34
Ադրբեջանը ճանաչում է հայ փախստականների վերադարձի իրավունքը
Ադրբեջանը ճանաչում է այդ երկրից բռնի տեղահանված հայերի վերադարձի իրավունքը: Նախօերին` «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործի քննության ժամանակ, պատասխանելով դատավոր Ալվինա Գյուլումյանի հարցին, նման հայտարարություն է արել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչ, այդ երկրի նախագահի աշխատակազմի աշխատակից Չինգիզ Ասգարովը:
Ի պատասխան Ա. Գյուլումյանի հարցին, թե Ադրբեջանը ճանաչու՞մ է հայ փախստականների վերադարձի իրավունքը, նա մասնավորապես ասել է. «Այո: Ադրբեջանի կառավարությունը ճանաչում է հայ փախստականների վերադարձի իրավունքը»: