16/09/2010 13:32
Հայաստանը կարողացավ պահպանել կանխատեսելի խաղացողի վարկանիշը
«Հայկական կողմը ֆուտբոլային դիվանագիտությունից ակնկալում էր բարիդրացիական հարաբերությունների հաստատում, սահմանների բացում, ինչը ցանկալի էր մեր պետականությանը, իսկ Թուրքիան ցանկանում էր Հայոց Ցեղասպանության միտջազգային ճանաչման գործընթացի կասեցում և Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործում իր դերակատարության ակտիվացում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստան-Թուրքիա դիվանագիտության տապալման վերաբերյալ նման տեսակետ հայտնեց Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Նա նշեց, որ այն, ինչ մենք ակնկալում էինք, տեղի չունեցավ և տապալվեց թուրքական կողմի մեղքով. «Կարծում եմ, գորընկերային տեսանկյունից պարզ դարձավ, թե որքան անկանխատեսելի է Թուրքիան, իսկ մենք կարողացանք պահպանել կանխատեսելի խաղացողի վարկանիշը և ցույց տվեցինք, որ հետամուտ ենք մեր ստանձնած պարտավորություններին»,- ասաց Դեմոյանը` հավելելով, որ հայկական կողմի համար միակ լուրջ կորուստը Հայաստան և Սփյուռք կապի խզումն էր: