16/09/2010 11:58
Մեքսիկան այսօր տոնում է անկախության 200 տարին
Մեքսիկան այսօր մեծ շուքով տոնում է երկրի անկախության 200 տարին: Ինչպես տեղեկացնում է Վեստի.ռու-ն, հիմնական հանդիսությունները տեղի են ունենալու Մեխիկոյում:
Մայրաքաղաքի կենտրոնում դադարեցրել են մեքենաների անցուդարձը: Փողոց է դուրս եկել ավելի քան մեկ մլն բնակիչ: Նրանք ականատես են եղել մեծաշուք շքերթի, որին մանսակցել են մի քանի հազար դերասաններ, պարողներ ու երաժիշտներ:
Տոնի գլխավոր իրադարձությունը լինելու է երկրի նախագահ Ֆելիպե Կալդերոնի ելույթը: Ազգային պալատի պատշգամբից նա հանդիսավոր խոսք է ասելու, որտեղ կհիշատակի ազգային հերոսների անունները, ովքեր պայքարել են իսպանական գաղութարարների դեմ: Հանդիսությունը կավարտվի գեղեցիկ հրավառությմաբ, որի համար նախատեսված է գրեթե 10 տոննա հրավառության պարագաներ: