16/09/2010 10:00
Ղազախստանը Վրաստանին կմատակարարի 300 հազ 500 հազ տոննա ցորեն
Վրաստանի և Ղազախստանի կառավարությունները համաձայնության են եկել` Վրաստանին ցորենի լրցուցիչ մատակարարումների շուրջ: Ըստ պայմանավորվածության` Ղազախստանը Վրաստանին կմատակարարի 300 հազ 500 հազ տոննա ցորեն, հաղորդում է ՌԲԿ.ռու-ն, վկայակոչելով վրաստանյան Առաջին հեռուստաալիքը:
Նշված է, որ Վրաստանի համար նախատեսված ցորենի մի մասը, ըստ համաձայնագրի, կվերամշակվի վրաց-ադրբեջանական ալրաղաց համալիրում և Վրաստան կհասնի արդեն ալյուրի տեսքով: