16/09/2010 10:52
Էդվարդ Նալբանդյանին ընդունել է Մահմուդ Ահմադինեջադը
Սեպտեմբերի 15-ին պաշտոնական այցով Թեհրան մեկնած ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեջադը:
Ինչպես հայտնում են ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, Իրանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև զարգացող բազմաբովանդակ համագործակցության առումով` ընդգծելով, որ վերջերս ակտիվացել են բարձր մակարդակի երկկողմ փոխայցելությունները, ձևավորվել է արդյունավետ տնտեսական համագործակցություն, կյանքի են կոչվում բազմաթիվ փոխշահավետ ծրագրեր, գոյություն ունի լայն իրավապայմանագրային դաշտ և կա երկկողմ պատրաստակամություն առավել զարգացնել փոխգործակցությունը:
Իրանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը քննարկել են 2009 թ. ապրիլին Հայաստանի նախագահի Թեհրան կատարած պաշտոնական այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
Հայաստանի արտգործնախարարը բարձր է գնահատել հայ համայնքի նկատմամբ Իրանի իշխանությունների հոգատար վերաբերմունքը: