16/09/2010 10:58
Նալբանդյանն ու Ջալիլին քննարկել են ՀՀ-Իրան հարաբերությունները
Սեպտեմբերի 15-ին պաշտոնական այցով Թեհրան մեկնած ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլիի հետ:
Էդվարդ Նալբանդյանն ու Սաիդ Ջալիլին անդրադարձել են երկկողմ հարաբերությունների տարբեր ոլորտներին:
Զրուցակիցները անդրադարձել են երկու երկրների անվտանգության խորհուրդների միջև հաստատված համագործակցությունը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանում անվտանգության ապահովման խնդիրների շուրջ:
Սաիդ Ջալիլիի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
Ինչպես հայտնում են ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, նույն օրը երեկոյան Էդվարդ Նալբանդյանն այցելել է Իրանահայոց թեմի առաջնորդարան, ուր հանդիպում է ունեցել իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում տեղի ունեցած զարգացումները, պատասխանել իրանահայությանը հուզող բազմաթիվ հարցերի: