16/09/2010 11:23
Թբիլիսին խոչընդոտել է ՌԴ մասնակցությունը ԵԽԽՎ հանձնաժողովի նիստին
Թբիլիսիում այսօր բացվում է ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավաբանական հարցերով հանձնաժողովի նիստը: Ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին, երկօրյա նիստի ընթացքում կքննարկվեն Վրաստանի համար մի շարք կարևոր իրավաբանական հարցեր:
Նախապես Վրաստան պետք է մեկներ նաև Ռուսաստանի պատվիրակությունը, սակայն վրացական կողմը ծանուցել է ռուսաստանյան պատվիրակությանն այն մասին, որ ԵԽԽՎ Իրավաբանական հանձնաժողովի անդամ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Մարկովին մուտքի արտոնագիր չի տրվելու, քանի որ նա այցելել է Աբխազիա և Հարավային Օսիա առանց Վրաստանի իշխանությունների թույլտվության:
«Վրաստանի տարածքում ռուսաստանյան պատվիրակության անդամների նկատմամբ որևէ սադրանքների բացառման համար բոլոր ռուսաստանյան խորհրդարանականները ստիպված են հրաժարվել Կոմիտեի նիստին մասնակցելուց»,- ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, հայտարարել է ՌԴ ԱԳՄ հատուկ ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն: