16/09/2010 09:51
Դավութօղլուն չի ցանկանում խնդիրներ ունենալ հարևանների հետ
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմետ Դավութօղլուն հայտարարել է, որ ամուր ժողովրդավարություն կառուցելու համար անհրաժեշտ է կայուն միջազգային շրջապատ և հարևանների հետ խնդիրների բացակայություն: Ինչպես հաղորդում է ինֆո-իսլամ.ռու-ն, Դավութօղլուն շեշտադրել է անհրաժեշտությունը` մինիմալացնել խնդիրները հարևան երկրների հետ, ինչը, ըստ նրա, թելադրված է տնտեսական իրողություններով:
Այս հայտարարությամբ Թուրքիայի ԱԳ նախարարը հանդես է եգել ստամբուլյան Չիրագան պալատում կազմակերպված ճաշկերույթի ժամանակ:
Մասնավորապես, Դավութօղլուն նշել է, որ տարածաշրջանային անկայունությունը ազդում է նաև Թուրքիայի վրա և հավելել, որ Թուրքիան չի կարող պասիվ դիտորդի դիրք գրավել` հետևելով տարածաշրջանային իրադարձություններին:
Ընդգծելով ԱՄՆ-ի դերը գլոբար իրադարձություններում, Ա.Դավութօղլուն հայտարարել է. «Թուրք-ամերիկյան համագործակցությունը մեծ նշանակություն ունի գլոբալ և տարածաշրջանային մակարդակում»:
Ըստ Դավութօղլուի` Թուրքիան ցանկանում է լինել և մնալ հզոր ռազմական տերություն և երկիր, որտեղ ծաղկում է ժողովրդավարությունը:
«Մենք ձգտում ենք առաջատար դիրքեր գրավել այս կրիտիկական տարածաշրջանի անվտանգության, ազատության, ժողովրդավարության և բարեկեցության հարցերում», - հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը: