17/09/2010 12:52
Ադրբեջանցի զինվոր է սպանվել
Ադրբեջանի զինված ուժերում կրկին արտակարգ պատահար է գրանցվել: Զինծառայողը զենքի հետ վարման կանոնների խախտման արդյունքում սպանել է համածառայակից ընկերոջը: Այս մաիսն տեղեկացնում է «Թրենդ» լրատվական գործակալությունը:
Տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերի 16-ին, Աղդամի մոտակայքում տեղակայված զորամասում զինվորական ծառայություն անցնող Ամիլ Քերիիմովը, զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով կրակ է արձակել նույն զորամասի զինծառայող Ռուֆատ Սամեդովի ուղղությամբ, ինչի արդյունքում վերջինս մահացել է:
Նշյալ փաստը հաստատել է նաև Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թեյմուր Աբդուլլաևը, ով հավելել է, որ զինվորը զինվորական ծառայության էր զորակոչվել Գարադագի շրջանի զինկոմիսարիատից: