17/09/2010 14:25
ԱԳՆ. «Հաջորդ հանդիպումը կկայանա, երբ Թուրքիան լավ կմարզվի»
Հայաստանը ստիպված էր կանգնեցնել Թուրքիայի հետ արձանագրությունների վավերացման գործընթացը: Այս մասին ուկրաինական «Սեգոդնյա» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավր Էդվարդ Նալբանդյանը:
«Մենք պատրաստ ենք առաջ շարժվել, գնդակը թուրքական դաշտում է: Հաջորդ հանդիպումը կկայանա, երբ Թուրքիան լավ կմարզվի և կկարողանա առանց նախապես խաղամիավորներ ստանալու խնդրանքի դաշտ դուրս գալ», - ասել է Է.Նալբանդյանը:
Նախարարն ընդգծել է նաև, որ Հայաստանի նախագահի` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված, նախաձեռնության հիմքում նախապայմաններ չկային: