17/09/2010 13:17
Ամերիկայի կիպրոսցիները նույնպես դեմ են Մ. Բրայզայի թեկնածությանը
«Հաջորդ շաբաթ գումարվող ԱՄՆ-ի Կոնգրեսին սպասում են դիվանագիտական ամենաթեժ քննարկումները: Սենատի արտաքին կապերի հանձնաժողովը պատրաստվում է հաջորդ երեքշաբթի կրկին ներկայացնել Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածություն»,- տեղեկացնում է «The Washington Times»-ը:
Թերթը նշում է, որ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Բրայզայի նշանակման դեմ ակտիվ գործունեություն ծավալած Ամերիկայի հայ ազգային կոմիտեին (ANCA) միացել են նաև Ամերիկայի կիպրոսցիները:
Վերջիններս այս կապակցությամբ մի հաղորդագրություն են տարածել, որում մասնավորապես ասված է. «Թուրքիայի հանդեպ ունեցած իր հակումների պատճառով Մեթյու Բրայզան խախտել է այն, ինչ ամրագրված է դիվանագիտության մեջ: Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության և Կիպրոսի օկուպացիայի հարցերում պրն. Բրայզան ցուցադրել իր կողմնակալությունն ի օգուտ Թուրքիայի շահերի»:
«Բրայզայի նման պահվածքը Ամերիկայի կիպրոսցիները բացատրում են նրա կնոջ` Զեյնո Բարանի ազգությամբ թուրք լինելու հանգամանքով»,- գրում է «The Washington Times»-ը: