18/09/2010 11:26
Ահմադինեժադը ԱՄՆ-ից մարդասիրություն է ակնկալում
ԱՄՆ-ը կարող է ազատ արձակել մի քանի իրանցի ձերբակալվածների` հաշվի առնելով ամերիկացի զբոսաշրջիկ Սարա Շուրդին ազատ արձակելը: Ինչպես հաղորդում է Լենտա.ռու-ն, հղում կատարելով «Agence France-Presse»-ին, այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահամդինեժադը երկրի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
«Մենք ոչինչ չենք ակնկալում այդ աշխատանքը կատարելու` Շուրդին ազատելու, դիմաց: Բայց բնական և բարոյական կլինի, եթե ԱՄՆ-ի ղեկավարությունը քայլ կատարի և ազատի մի քանի իրանցիների, որոնց ձերբակալել է Թայլանդում, Վրաստանում և մյուս երկրներում, կամ էլ հենց ԱՄՆ-ում` որոշակի ապրանքներ արտահանելու համար»,- մանրամասնել է Ահմադինեժադը:
«Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ-ն կգնահատի Իրանի Իսլամական Հանրապետության գործողությունները և ինչ-որ մարդասիրական քայլ կկատարի»,- իր խոսքն ամփոփել է Իրանի նախագահը: