18/09/2010 09:50
Չավեսը մտադիր չէ երկիր թողնել ԱՄՆ դեսպնանին
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հաստատել է իր որոշումը երկիր չթողնել Կարակասում ԱՄՆ դեսպան Լարի Փալմերին այն բանից հետո, ինչ նախագահ Բարաք Օբաման Բոլիվարական հանրապետությունը թվել է թմրադեղերի տարածման և պատրաստման դեմ ոչ բավարար չափով պայքարող երկրների շարքում:
Ինչպես հաղորդում է Ասսոշիեյթիդ պրեսս-ը, Չավեսը նաև հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ-ից վենեսուելական դեսպանի հնարավոր արտաքսմանը:
«Եթե նրանք (ԱՄՆ) որոշեն արտաքսել մեր դեսպանին, թող այդպես էլ լինի: Մենք անկախ ենք և չենք հանդուրժի այդ իմպերական արարքը: Յանկիներ, տուն գնացեք», - ասել է Ուգո Չավեսը հանրային հեռուստաալիքի եթերում: