18/09/2010 10:50
Գերմանիայի ԱԳ նախարարը գրանցեց հարաբերությունները զուգընկերոջ հետ
Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելլեն քաղաքացիական ամուսնություն է գրանցել սպորտային մենեջեր Միխայել Մրոնցի հետ։
Ինչպես հայտնում է Բի-բի-սին-ն, արարողությանը ներկա են եղել միայն «նորապսակների» մերձավոր հարազատները:
Նշենք, որ Գերմանիայում պաշտոնապես արգելված են միասեռ ամուսնությունները, սակայն թույլատրվում է գրանցել հարաբերությունները, ինչն ամուսիններին նույն իրավունքներն է տալիս, ինչ ավանդական ամուսնությունը: