18/09/2010 12:10
Մյունխենում բացվում է հոբելյանական Օկտոբերֆեստը
Այսօր հոբելյանական Օկտոբերֆեստը բացվելու է գերմանական Մյունխենում: Այս տարի գարեջրի հայտնի փառատոնը տոնում է իր երկու հարյուր ամյակը:
Տասնյոթ օր շարունակ Մյունխենում գարեջուրը լինելու է հոսող գետ, իսկ նրբերշիկն ու խոզի միսը կարելի է ուտել տոննաներով: Տասնյոթ օր գարեջրի վրանները լեցուն են լինելու այցելուներով: Այս օրերին դատարկ չի մնում նաև Բավարիայի Կարմիր խաչի կայարանի տարածքը, որն անցյալ տարի ընդունել է ավելի քան յոթ հազար այցելու: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Մյունխենցիների համար այս տոնն առաջին հերթին պաշտամունք է` պաշտամունք հին ու բարի տոնի և «հեղուկ հացի»,- ահա այսպես հարգալից են անվանում գարեջուրը:
Տոնի միջոցով հնարավորություն է տրվում հիշել ընտանեկան ավանդույթները և այցելել ընկերներին, հարազատներին: Պետք է նշել, որ Օկտոբերֆեստը նախևառաջ Մյունխենի և Գերմանիայի տոնն է, որի շրջանակում հյուրերի 27 տոկոսը գալիս է Բավարիայից և նրա շրջակայքից, իսկ ընդամենը 19 տոկոսը` արտասահմանից: