18/09/2010 11:45
Կքննարկվի Սահակաշվիլու իմպիչմենտի հարցը
Սեպտեմբերի 22-ին Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին անվստահություն հայտնելու նպատակով Թբիլիսիում կգումարվի «Վրացական մեծ պատասխանատվության օր» հիմնադիր կոնֆերանսը, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն:
«Կոնֆերանսով մեկնարկելու է նախագահ Միխեիլ Սահակաշվիլուն անվստահություն հայտնելու գործընթացը»,- ասված է «Տետրեբի» կուսակցության տարածաց հաղորդագրության մեջ:
Կազմխումբը կոնֆերանսին կներկայացնի վրացի փորձագետների կողմից նախապատրաստված և եվրոպացի փորձագետների հետ համաձայնեցված մի փաստաթուղթ, ըստ որի Վրաստանի նախագահին անվստահություն կհայտարարվի հանրաքվեի միջոցով:
«Սահակաշվիլու իմպիչմենտը` երկիրն այսօրվա ճգնաժամից հանելու միակ ելքն է»,-ասել է կազմխմբի անդամ, նախկին նախագահ Շևարդնաձեի ժամանակ Իմերեթ շրջանի ղեկավար Թեմուր Շաշիաշվիլին: