18/09/2010 09:59
Սահակաշվիլի. ՌԴ քաղաքական էլիտան չի հրաժարվել մեր գինուց
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ իր ունեցած տեղեկություններով` ռուսաստանյան քաղաքական էլիտան չի հրաժարվել վրացական գինու լավագույն տեսակներից, սակայն «շարքային սպառողը, իհարկե, զրկվել է այդ հնարավորությունից»:
Ինչպես հաղորդում է ՌԲԿ.ռու-ն, Սահակաշվիլիի խոսքերի համաձայն` աշխարհը դեռ կզարմանա վրացական գինու որակից: «Այս տարի, ինչպես և նախորդ տարվանը, կվաճառվի խաղողի ամբողջ բերքը, և մենք հոգ կտանենք վրացական գինու բարձր որակի համար», - ասել է նա Կախեթի շրջանում խաղողահավաքն այցելելու ժամանակ:
Բացի այդ, Վրաստանի նախագահը հայտարարել է, որ պետք է զրկել գինի արտադրելու հնարավորությունից այն արտադրողներին, ովքեր իրենց գործը բարեխղճորեն չեն անում: