18/09/2010 11:56
Թուրքիայի պաշտպանության նախարարին դատի են տալիս
«Ժողովրդավարական ձախ կուսակցության» փոխնախագահ Հասան Մեջիթը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Թուրքիայի պաշտպանության ներկայիս նախարար Վեջդի Գյոնուլի:
Քաղաքական գործիչը իր հայցի մեջ նշել է, թե Վ. Գյոնուլը 1980 թվականի հեղաշրջման ժամանակ Անկարայի քաղաքապետ էր եղել, և, բնականաբար, ևս պատասխանատվություն պետք է կրի հեղաշրջման իրականացման համար: Նա պնդում է,ո ր հենց Վ. Գյոնուլը ժամանակ արգելվել են Անկարայում ցույցեր և զանգվածային միջոցառումներ անցկացնել:
«Նա անմիջականորեն կատարում էր ժողովրդավարական շարժման ճնշմանն ուղղված գեներալների հրամանները, այդ պատճառով Վ. Գյոնուլը` հեղաշրջման այլ կազմակերպիչներչի հետ` ևս պետք է պատասխանատվություն կրի»,- հայտարարել է Հ.Մեջիթը: