20/09/2010 11:28
Ահմադինեժադ. Իրանը մտադիր չէ միջուկային զենք ստեղծել
Իրանը մտադիր չէ միջուկային զենք ստեղծել և հանդես է գալիս «առանց միջուկային զենքի աշխարհ» գաղափարի կոմնակից: Այդ մասին կիրակի օրը հայտարարել է ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ով Նյու-Յորք է ժամանել մասնակցելու ՄԱԿ գրասենյակում կայանալիք` Հազարամյակի զարգացման նպատակներին վերաբերող եռօրյա գագաթնաժողովին, ինչպես նաև ՄԱԿ Գերագույն ասամբլեայի 65-րդ նստաշրջանի աշխատանքներին:
«Մենք չենք վախենում միջուկային զենքից: Եվ կարևոր է այն, որ եթե մենք իսկապես ցանկանայինք այն ստեղծել, քաջություն կունենայինք հայտարարելու այդ մասին», - ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, ասել է Իրանի նախագահը և հավելել, որ միջուկային զենքի պաշարները ամբողջ աշխարհում պետք է ոչնչացվեն:
Ահմադինեժադը հավաստիացրել է, որ Իրանը երբևէ չի ցանկացել «իշխել որևէ մեկի վրա կամ խախտել այլ երկրների իրավունքները»: