20/09/2010 11:57
Աբրահամ. «Չգիտեմ, թե Ֆրոչն ինչու չի մենամարտում»
Արթուր Աբրահամը մեկնաբանել է այն տեղեկատվությունը, որ Կառլ Ֆրոչի հետ «Super Six» գերմրցաշարի շրջանակներում հոկտեմբերի 2-ին պլանավորված մենամարտը հետաձգվել է բրիտանացու վնասվածքի պատճառով:
«Ես չգիտեմ, թե ինչ մտածեմ: Չգիտեմ, թե նա ինչու չի մենամարտում: Դա այնքան էլ լավ չէ մեր կարիերայի համար, քանի որ գումարներ ու ժամանակ ենք կորցնում: Մարտը, միևնույն է, տեղի կունենա: Նրանք ոչ թե ինձ հետ են խաղ անում, այլ իրենք իրենց հետ: Ես շատ եմ տխրել, բայց հույս ունեմ, որ մարտը շուտով կկազմակերպվի: Դիրրելի հետ մենամարտը նույնպես վաղ թե ուշ կկայանա: Այն պարտադիր պետք է տեղի ունենա»,- Աբրահամի խոսքերը մեջբերել է boxingscene.com-ը: