20/09/2010 11:11
Բաքվի մետրոյում երկու ժամ ռումբ էին ման գալիս
Բաքվի ոստիկանությունը ահազահգ է ստացել մետրոյի «Նարիման Նարիմանովի» կայարանում տեղադրված ռումբի մասին:
Կայարան ժամանած փրկարարները և ոստիկանները մոտ երկու ժամ աշխատելուց հետո ռումբ այդպես էլ չեն հայտնաբերել, հաղորդում է ԱՊԱ-ն:
Պարզվել է, որ անանուն հեռախոսազանգն արվել է Նասիմինի շրջանի տաքսոֆոններից մեկից:
Այժմ ոստիկանությունը որոնում է զանգահարողին, որի ինքնությունն արդեն պարզվել է: