20/09/2010 13:30
Վերականգնվել է հանրապետության գազամատակարարումը
Սեպտեմբերի 19-ին ժամը 15:00-ին վերականգնվեց Հայաստան բնական գազի մատակարարումը: Այս մասին տեղեկացնում են «ՀայՌուսԳազարդ» ընկերության լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել էր սեպտեմբերի 15-ից` Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա «Գազպրոմ տրանսգազ Ստավրոպոլ» ՍՊԸ-ի կողմից պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու պատճառով: